Անխափան սնուցման աղբյուրների դերը և կարևորությունը բժշկական ոլորտում. ինչպե՞ս պաշտպանել թանկարժեք բուժտեխնիկան տարատեսակ խափանումներից
Յուրաքանչյուր բժշկական հաստատության աշխատանքի ընթացքում տարբեր տեխնիկական խնդիրներից, հոսանքի տատանումներից և շատ այլ խափանումներից կարող են վնասվել կյանքի համար կարևոր, գերզգայուն և թանկարժեք բժշկական սարքավորումները: Հատկապես խոցելի են վիրահատական, վերակենդանացման, ախտորոշիչ և լաբորատոր սարքավորումները: