Հանդիպում Tyco Electronics AMPNETCONNECT Արևելաեվրոպական տարածաշրջանի ղեկավար Ֆոլֆգանգ Ռիգերի հետ
Հարգելի Գործընկեր
Լրացավ Հայաստանում Tyco Elecronics AMPNETCONNECT կազմակերպության արգասաբեր գործունեության 3 տարին:
Այս կապակցությամբ հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Tyco Elecronics AMPNETCONNECT կազմակերպության հանդիպմանը գործընկեր կազմակերպությունների հետ, որին կմասնակցի նաև Tyco Electronics AMPNETCONNECT Արևելաեվրոպական տարածաշրջանի ղեկավար Ֆոլֆգանգ Ռիգերը: Հանդիպումը տեղի կունենա Արմենիա-Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճում ս.թ. Նոյեմբերի 4-ին ժամը 11:00:
Կներկայացվի կազմակերպության գործունեությունը, հեռանկարներն ու նոր ծրագրերը: Կներկայացվեն տեղեկատվական ենթակառուցվածքների կազմակերպման, սպասարկման և կառավարման նորագույն լուծումներ, հեղինակային նորամուծություններ և դրան հնարավոր կիրառությունները ՀՀ տեղեկատվական և այլ կազմակերպություններում:
Ձեր մասնակցություն հաստատելու համար խնդրում ենք դիմել Անի Գևորգյանին մինչև ս.թ. Նոյեմբերի 3-ը՝ (010) 380 083 հեռախոսահամարով:


