COMMSCOPE

COMMSCOPE

Հաղորդակցական լուծումներ առաջարկող COMMSCOPE ընկերությունը հիմնադրվել է 1976թ.-ին ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Հիքորի քաղաքում: 2015 թվականի հունվարից COMMSCOPE-ի մաս են դարձել նաև TE Connectivity-ի Telecom և Enterprise and Wireless Business ընկերությունները:

COMMSCOPE-ը մասնագիտանում է տարբեր երկրներում լարային և անլար ցանցերի նախագծման, դիզայնի և կառուցման գործում և առաջարկում ցանցային ենթակառուցվածքների այնպիսի լուծումներ, որոնք ընկերության հաճախորդներին հնարավորություն են տալիս մեծացնելու շահագործվող ցանցի թողունակությունը, առավելագույն հզորությամբ օգտագործելու ցանցի տարողունակությունը, բարելավելու հասանելիությունն ու բարձրացնելու դրա արդյունավետությունը՝ միևնույն ժամանակ պարզեցնելով տվյալների փոխանակումն օգտատերերի միջև:

Նորարարական մտածելակերպն ու գործելաոճը, լավագույնին ձգտելու ձևավորված ավանդույթների հետ համադրությամբ, ընկերությանը թույլ են տվել դառնալ կաբելային հեռուստատեսության ենթակառուցվածքի, անլար ցանցերի, տվյալների մշակման կենտրոնների և «բանական» շենքերի (intelligent buildings) ստեղծման առաջամարտիկն ամբողջ աշխարհում:

www.commscope.com

powered by INSIGHT