FLUKE

FLUKE CORPORATION-ը, DANAHER CORPORATION-ի մասը հանդիսանալով, արտադրում է արդյունաբերական ապրանքների չափման սարքավորումներ: Ներկայումս FLUKE-ը գնահատվում է 1 միլիարդ դոլար՝ և շուկայում ներկայացված է երեք հիմնական ոլորտում մատուցվող ծառայություններով՝ արդյունաբերական և առևտրային նշանակության օբյեկտների թեստավորմամբ (FLUKE CALIBRATION), ցանցերի թեստավորմամբ (FLUKE NETWORKS) և բժշկական սարքավորումների թեստավորմամբ (FLUKE BIOMEDICAL): 

2009 թ.-ին FLUKE-ը ներկայացրել է առաջին անլար մուլտիմետրը՝ հատուկ հպումային (touch) դիսփլեյով: FLUKE-ը մասնագիտանում է հետևյալ սարքերի արտադրության մեջ`

  • թվային մուլտիմետրեր
  • էլեկտրական թեստերներ
  • թվային ջերմաչափեր
  • էներգիայի որակի չափման սարքեր
  • վիբրացիայի չափիչներ, ճառագայթման մակարդակի չափիչներ և այլն

www.fluke.com

powered by INSIGHT